Բաժիններ՝

Լիոնի արվարձաններում անկարգությունների ժամանակ ոստիկան է վիրավորվել

Անցած գիշեր անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքի արվարձաններում, մասնավորապես՝ Ռիլ-լա-Պապ կոմունայում, որտեղ վիրավորվել է մեկ ոստիկան։ Այդ մասին հայտնել է Օվերն-Ռոն-Ալպեր շրջանի պրեֆեկտուրան:

«Անկարգությունները սկսվել են տեղի ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում, երբ մոտ 20 մարդ քարեր են նետել երկու ավտոբուսի վրա, ապա այրել դրանք։ Մոտակա տների բնակիչները ստիպված են եղել լքել իրենց տները՝ հրդեհի տարածման վտանգի պատճառով»,-նշված է հաղորդագրության մեջ։

Երբ ոստիկանները ժամանել են դեպքի վայր, օրինախախտները սկսել են տարբեր առարկաներ նետել նրանց ուղղությամբ, ինչի հետևանքով իրավապահներից մեկը ստացել է դեմքի վնասվածք։Ավելի ուշ շրջանային պրեֆեկտուրան հայտարարել է բողոքի ակցիաները ճնշելու համար հատուկ ջոկատների ներգրավման մասին, որոնք հասարակական կարգը կհսկեն հանգստյան օրերին: Իշխանությունները դատապարտել են կատարվածը և հայտնել, որ հետաքննում և որոնում են հանցագործներին։

Նմանատիպ անկարգություններ տեղի են ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ այրվել էին մի քանի մեքենաներ և աղբամաններ։ Հետո բերման էին ենթարկել երեք հոգու, բոլորն էլ անչափահասներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս