Ռուսաստանը և Նորվեգիան պայմանավորվել են ձկնային ռեսուրսների կառավարման շուրջ
Ռուսաստանն ու Նորվեգիան հաստատել են 2025 թվականի համար ջրային կենսաբանական ռեսուրսների և այլ տեսակների ընդհանուր թույլատրելի որսը, քննարկել են Բարենցի և Նորվեգական ծովերում ձկնորսության կարգավորումը և դրա վերահսկման միջոցառումները, ներառյալ ձկնորսության թույլտվությունների տրամադրման կարգը։
«Ռուս-նորվեգական ձկնորսության հանձնաժողովի 54-րդ նիստն ավարտեց իր աշխատանքը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորել է «Ռոսրիբոլովստվոյ»-ի ղեկավար Իլյա Շեստակովը, իսկ նորվեգական պատվիրակությունը՝ Նորվեգիայի արդյունաբերության, առևտրի և ձկնորսության փոխնախարար Մետտե Վիկբորգը»,- ասված է հաղորդագրության մեջ։Նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն։