Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ. ՀՀ ԱԳՆ

Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն:

«Ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։ Այս վշտալի պահին հայտնում ենք մեր համերաշխությունը»,- նշել է արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Վերջին տվյալներով` Նովի Սադ քաղաքի կայարանի շենքում փլուզման հետևանքով 14 մարդ է մահացել, 30-ը` վնասվածքներ ստացել։ Սերբիայի կառավարությունը նոյեմբերի 2-ը սգո օր է հայտարարել։

Տեսանյութեր

Լրահոս