«Մասթերս»․ Կարեն Խաչանովը կիսաեզրափակիչում է
Աշխարհի 21-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Փարիզում անցկացվող «Մասթերս» մրցաշարի կիսաեզրափակիչ։
Հայ թենիսիստը 6:2, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 9-րդ ռակետ, բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 8 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի 18-րդ ռակետ, ֆրանսիացի Ուգո Ումբերի հետ, որը 6:2, 7:6 (7:4) հաշվով հաղթեց աշխարհի 28-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնի հետ։
Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերեւը եւ աշխարհի 13-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,9 միլիոն եվրո է։