Բաժիններ՝

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. առաջին տեղում կրկին ԶՊՄԿ-ն է

2024 թ. երրորդ եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որից մուտքերը կազմել են ավելի քան 83 մլրդ դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որն ամփոփել է 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը։

2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում նույնպես ԶՊՄԿ-ն առաջին հորիզոնականում էր ավելի քան 64 մլրդ դրամ հարկային մուտքով։

ԶՊՄԿ-ն ավելի քան 31 միլիարդ դրամով ավելացրել է հարկային վճարումները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կոմբինատը վճարել է 83,668,387 հազար դրամ հարկ։ Նշենք նաև, որ ԶՊՄԿ-ն արդեն գերազանցել է 2023թ․ ընթացքում իր կողմից վճարված հարկերի տարեկան ցուցանիշը (70,881,967 հազար դրամ)։

Խոշոր հարկատուների ցանկում 2-րդ տեղում է «Մոբայլ Սենթր Արթը»` ավելի քան 49 մլրդ դրամ մուտքով։ Այս ընկերությունը 2024 թ.–ի երկրորդ եռամսյակում կրկին երկրորդ հորիզոնականում էր` ավելի քան 32 մլրդ հարկային մուտքով։

Ցանկի 3-րդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է` ավելի քան 39 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ.–ի երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 4–րդ հորիզոնականում էր` ավելի քան 23 մլրդ դրամ մուտքով։

Խոշոր հարկատուների ցանկում 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 36 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 3-րդ հորիզոնականում էր` ավելի քան 27 մլրդ դրամով։

Ցանկի 5-րդ տեղում «Փրիթի Ուեյ» ընկերությունն է` ավելի քան 27 մլրդ դրամի հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին հինգերորդ հորիզոնականում էր` ավելի քան 17 մլրդ դրամ հարկային մուտքով։

Խոշոր հարկատուների ցանկի 6-րդ տեղում «Ամերիաբանկ» ընկերությունն է` ավելի քան 20 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին 6-րդ հորիզոնականում էր` ավելի քան 17 մլրդ դրամ հարկային մուտքով։

Ցանկի7-րդ տեղում «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերությունն է` ավելի քան 17 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 8-րդ հորիզոնականում էր` ավելի քան 9 մլրդ դրամ հարկային մուտքով։

9-րդ հորիզոնականում «Վիվա Արմենիա» ընկերությունն է` ավելի քան 14 մլրդ հարկային մուտքով։ 2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 7-րդ հորիզոնականում էր` ավելի քան 10 մլրդ դրամ հարկային մուտքով։

Խոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Սիթի» ընկերությունը, որը 2024 թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ավելի քան 13 մլրդ հարկային մուտք է կատարել։

2024 թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում կրկին տասներորդ հորիզոնականում էր` ավելի քան 9 մլրդ դրամ հարկային մուտքով։

ՊԵԿ–ից նշում են, որ 2024 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրիլիոն 323 միլիարդ 205 միլիոն դրամ։ Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 95 միլիարդ 131 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 228 միլիարդ 74 միլիոն դրամ։

Հիշեցնենք, որ ՀՀ խոշոր հարկատուների` 2023 թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ցանկը կրկին գլխավորում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (70.9 մլրդ դրամ հարկ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս