Սիրում եմ նայել նկարների, որոնցում Ալիևը Սերժ Սարգսյանի հետ է նկարված. դրանցում նա պարտված է. Ռուզաննա Մալխասյան

Օրեր առաջ՝ հոկտեմբերի 24-ին, Կազանում BRICS-ի 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև շփումն ու դրանից հետո տարածվող լուսանկարները համացանցում բուռն քննարկումների առարկա դարձան։

Հայ օգտատերերը քննադատում էին համագումարի ժամանակ Հայաստանը Կազանում ներկայացնողի պահվածքը, երբ վերջինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին զուգահեռ՝ խախտում էր արարողակարգը՝ զրուցելով Ալիևի հետ։

Օգտատերերին հատկապես զայրացրել էր Փաշինյանի ժպիտը՝ Արցախը հայաթափած Ալիևի հետ զրուցելիս։

Համացանցում տարածված և ակտիվորեն քննադատվող լուսանկարների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաև 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուր «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանից՝ հետաքրքրվելով՝ նկարին նայելիս իր էմոցիաներն ինչպիսին են։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ Ռուզաննա Մալխասյանն ասաց. «Անկեղծ ասած, ես սիրում եմ նկարների նայել, որոնցում Ալիևը Սերժ Սարգսյանի հետ է նկարված։ Ալիևն այդ նկարներում ամբողջությամբ պարտվածի կարգավիճակում է։ Սիրում եմ նաև դիտել բոլոր այն ելույթները, որոնք ունեցել է ՀՀ երկրորդ նախագահը։ Իմ էմոցիաներն ընդամենն ինձ տանում են դեպի հիշողություններ։ Կոնկրետ տվյալ լուսանկարների հետ կապված, ընդամենը կարող եմ ասել, որ Ադրբեջանը չի հաղթել տվյալ պատերազմում, իսկ Հայաստանը՝ չի պարտվել։

Համաձայն իրենց պայմանավորվածության՝ կարելի է այսպես ասել, հայկական բանակը չի պարտվել։ Եթե Նիկոլ Փաշինյանը պարտվել է Ադրբեջանի նախագահին, դա իրենց երկուսի ընտրությունն է, այլ ոչ թե հայ ժողովրդինը»,- ասաց Մալխասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս