Լինելով էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ Հայաստանն այսօր փաստացի դուրս է մնում տարածաշրջանային կենտրոնական էլեկտրաէներգետիկ հաղորդակցությունների. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է, որ  Ռուսաստանի խոշորագույն էլեկտրաէներգետիկ ընկերությունը՝ «Ինտեր ՌԱՕ»-ն, դիտարկում է Վրաստանից և Ադրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծման հնարավորությունը արտակարգ իրավիճակներում:

«Ընկերությունը դիմել է երկու երկրների էլեկտրաէներգետիկ համակարգերի օպերատորներին՝ 600 ՄՎտ էլեկտրաէներգիա ներկրելու հարցով. 300 ՄՎտ Ադրբեջանից և 300 ՄՎտ Վրաստանից:

Նշեմ, որ ռուսական էներգետիկ համակարգի համար սա արդեն բավականին արդիական խնդրի է վերածվել:

Այսպես, ս.թ. հուլիսին Ռուսաստանի հարավում արդեն մտցվել էին էլեկտրաէներգիայի սպառման սահմանափակումների ժամանակավոր գրաֆիկներ՝ Ռոստովի ԱԷԿ-ի արտադրական սարքավորումների աշխատանքի խափանման պատճառով:

Հիմա հասկանո՞ւմ եք «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքին Հայաստանի միացման կարևորությունը: Մինչդեռ այդ միջանցքի մաս կազմող Հայաստան-Վրաստան նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման փաստացի ձախողումը էապես նվազեցնում է մեր գեոտնտեսական ու լոգիստիկ հեռանկարները:

Լինելով էլեկտրաէներգիա արտահանող երկիր՝ Հայաստանն այսօր փաստացի դուրս է մնում տարածաշրջանային կենտրոնական էլեկտրաէներգետիկ հաղորդակցություններից:

Ավելին՝ գնալով ավելացնում է ներկրումը: Այսպես, վրացական օպերատորի տվյալների համաձայն, ս.թ. հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստանը երկրորդ տեղն է զբացեղրել Վրաստանից էլեկտրաէներգիայի ներկրման ծավալներով՝ զիջելով միայն Թուրքիային: Գումարային արտահայտությամբ ներկրումը կազմել է 5,8 մլն ԱՄՆ դոլար:

Շուկայի ազատականացումը, իր հերթին, առավել քան նպաստում է այս տենդենցի արմատավորմանը»,- գրում է Վահե Դավթյանը:

Տեսանյութեր

Լրահոս