37-ամյա կինը խոստովանել է՝ ինքն է գիշերը սպանել ամուսնուն. մանրամասներ Խաչփար գյուղում դաժան սպանության դեպքից
Մասիսի շտապօգնության կայանից հոկտեմբերի 24-ին, ժամը 12.15-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Խաչփար գյուղում դանակահարված անձ կա:Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
Ոստիկանության Մասիսի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:
Խաչփար գյուղի 11-րդ փողոցի նշված տան նախասրահում ոստիկանները հայտնաբերել են տանտիրոջ՝ 44-ամյա Վարդան Ա.-ի դիակը՝ խոհանոցային դանակը պարանոցին: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սպանություն կատարելու հիմնավոր կասկածանքով նույն տանը ձերբակալվել և բաժին է տեղափոխվել սպանվածի 37-ամյա կինը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանել է, որ գիշերը ինքն է խոհանոցային դանակով մի քանի հարված հասցրել ամուսնուն:
Կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին:Սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հանգամանքները պարզվում են: