Բաժիններ՝

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն Վիեննայում զիջեց «Ռապիդ»-ին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Երևանի «Նոա»-ն հյուրընկալվեց ավստրիական «Ռապիդ»-ին: Վիեննայի «WestStadion»-ում կայացած խաղի մեկնարկում երկու թիմերը փոխանակվում էին գրոհներով, սակայն առավել վտանգավոր էին «Ռապիդ»-ի գրոհները:

Հանդիպման 30-րդ րոպեին` օգտվելով Չանչարևիչի և պաշտպանների սխալից, «Նոա»-ի դարպասը գրավեց Բելյոն: Բաց թողած գնդակից հետո էլ «Նոա»-ն հիմնականում պաշտպանվում էր: Երկրորդ կեսի մեկնարկը «Նոա»-ն սկսեց առավել մեծ ուժերով և իրար հաջորդող գրոհներով: «Ռապիդ»-ը հստակ էր գործում պաշտպանությունում: Հայաստանի փոխչեմպիոնին այդպես էլ չհաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և «Նոա»-ն Վիեննայում զիջեց «Ռապիդ»-ին:
«Ռապիդ»-«Նոա»`1:0:

Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում «Նոա»-ն արտագնա խաղում մրցելու է Լոնդոնի «Չելսի»-ի հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 8-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս