Թուրքիայում միջազգային հետախուզման մեջ գտնվող մաֆիոզ է ձերբակալվել
Թուրքիայում ձերբակալվել է քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (İnterpol) կողմից կարմիր ծանուցագրով որոնվող մաֆիայի անդամ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Բորիս Վոլֆմանը Թուրքիայում է ապրել 2017-ից ի վեր: Նա նույնիսկ Թուրքիայում հաջողել է մեկ այլ մարդու անունով «Royal İnnovasyon» ընկերությունը հիմնել և զբաղվել առողջապահական տուրիզմից մինչև արտահանմամբ:
Տեղեկություններ կան նաև, որ Վոլֆմանը խորհրդատվական գործունեություն է իրականացրել Աֆրիկայում թուրք ներդրողների համար՝ հողի վարձակալության և կառավարման հարցում:
Նա «Interpol»-ի կողմից հետախուզվում է «մարդու օրգանների անօրինական վաճառքով զբաղվելու և դիտավորությամբ մահվան պատճառ դառնալու» հատկանիշներով: