Նեթանյահուն այսօր անվտանգության կաբինետի նիստ կանցկանցի՝ քննարկելու Իսրայելի պատասխան հարվածն Իրանին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր երեկոյան կանցկացնի անվտանգության կաբինետի նիստ։ Այն տեղի կունենա Թել Ավիվում գտնվող Kirya ռազմական շտաբում, The Times of Israel-ին հայտնել են նախարարներից մեկի գրասենյակից։
Քննարկվելու են Իսրայելի կողմից Իրանին պատասխան հարված հասցնելու տարբերակները:
Այսօր Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Իսրայելը կստանա համաչափ պատասխան Իրանի դեմ ցանկացած հարձակման դեպքում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Իրանը զանգվածային հրթիռային հարձակում է գործել Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի, «Հեզբոլլահ»-ի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ղեկավարության առանցքային անձանց սպանություններին։ Իսրայելը խոստացել է պատասխանել: