Բաժիններ՝

Իրանը դադարեցրել է բոլոր թռիչքները Եվրոպա՝ Iran Air-ի դեմ ԵՄ պատժամիջոցների պատճառով

Iran Air ընկերությունը՝ Իրանի միակ ավիափոխադրողը, որը կարող էր թռչել դեպի Եվրամիության երկրներ, ԵՄ նոր պատժամիջոցների պատճառով դադարեցնում է թռիչքները եվրոպական ուղղությամբ։

Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին հայտարարել է Իրանի ավիափոխադրողների ասոցիացիայի տնօրեն Մաքսուդ Ասադի Սամանին։

«Մեր երկրում միակ ավիաընկերությունը, որը թռչում էր Եվրոպա, եղել է Iran Air-ը, իսկ հաշվի առնելով Iran Air-ի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները, այսուհետ իրանական ոչ մի ինքնաթիռ չի թռչի Եվրոպա», – ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս