Բաժիններ՝

Գազայում հայտնել են իսրայելական ռմբակոծության հետևանքով ավելի քան 30 զոհի մասին

Առավոտյան Գազայի հատվածին Իսրայելի հասցրած հարվածների զոհ է դարձել ավելի քան 30 մարդ: Այս մասին հաղորդում է Al Mayadeen-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ սպանվել է 31 պաղեստինցի, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Կան նաև անհետ կորածներ, որոնք մնացել են փլվածքների տակ։

Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դատապարտել է վերջին օրերին Գազայի հյուսիսում Իսրայելի հարվածներից քաղաքացիական անձանց շրջանում զոհերի մեծ թիվը։

BBC-ն հիշեցնում է, որ Գուտերեշի հայտարարությունից առաջ 10 մարդ էր զոհվել Ջաբալիայի փախստականների ճամբարում, որտեղ Իսրայելի տանկերը և զորքերը շարունակում են ցամաքային գործողությունը։  2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է շուրջ 42 280 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 98 000-ը։ Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս