Երևանի ավագանին երեք նոր անդամ ունի

Ըստ Ազգային առաջընթաց կուսակցության ներկայացրած տեղեկատվության խմբակցության ղեկավար է ընտրվել Արամ Թորոսյանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Բացի այդ, նա նշեց, որ համաձայն ԿԸՀ արձանագրության, Երեւանի վագանու «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակից հաջոևրդ թեկնածուներ Լուսինե Բադալյանին եւ Դիանա Ալեքյանին:

Դիանա Ալեքյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Հանրային ձայն» խմբակցության կազմից՝ պահպանելով ավագանու անդամի իր լիազորությունները:

Բացի այդ, ավագանու «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամի մանդատը տրվել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Իսոյանին: Վերջինս դիմում է ներկայացրել ավագանու անդամի իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին:

Համաձայն ԿԸՀ արձանագրության, Վահագն իսոյանի մանդատը տրվել է ցուցակում հաջորդ թեկնածու Մուշեղ Հակոբյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին նախորդ նիստում որոշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգորի Երիցյանը զրկել մանդատից՝ բացակայությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս