Ռուսաստանն իջեցրել է հացահատիկի բերքի կանխատեսումը

Ռուսաստանում այս տարի հացահատիկի բերքը կկազմի մոտ 130 մլն տոննա: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ բերքի վերաբերյալ նոր կանխատեսումը ներկայացրել է փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը «Ոսկե աշուն 2024» ցուցահանդեսի շրջանակում։

«Հացահատիկի համախառն բերքը կկազմի մոտ 130 մլն տոննա, այդ թվում՝ 83 մլն տոննա ցորեն», – ասել է Պատրուշևը:

Նախորդ պաշտոնական կանխատեսումը կազմել է 132 մլն տոննա, այդ թվում՝ 84 մլն տոննա ցորեն։

Ըստ փոխվարչապետի՝ այս տարի սպասվող բերքը կբավարարի ներքին շուկայի պահանջարկը և կպահպանի արտահանման բարձր ներուժը: Մինչև օրս հավաքվել է 122 մլն տոննա հացահատիկ։

Տեսանյութեր

Լրահոս