Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը․ Բագրատ Սրբազան

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չեն խոչընդոտել շարժմանը:

Այս մասին Դատախազության առջև ընթացող հավաքի ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:

«Ոչ ոք չի խոչընդոտել և չի էլ կարող խոչընդոտել այս շարժումը: Ինչի պիտի խոչընդոտեն: Ես առաջին օրվանից հայտարարել եմ՝ գոյություն ունի մեկ թիրախ՝ Հայաստանի Հանրապետության սպառնալիքը, որը այսօր գտնվում է Կառավարության համար մեկ շենքում, այս պայքարն էլ բոլոր գույներով պայքար է:

Բոլոր նրանք, ովքեր կարծում են, համաձայն են, ընդունում են, որ չարիքը դա է և միտված են այն հեռացնելու որպեսզի ՀՀ-ի պետականությունը ազատագրվի բարի են եկել: Սա ոչ իմ, ոչ էլ որևէ մեկի անձնական տիրույթը չէ:

Մեկընդմիշտ ասում եմ, սա ընդդիմադիրների, ընդդիմության, որևէ մեկի, ներառյալ իմ, որևէ կուսացական կառույցի պայքար չէ, սա շարժում է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ մեր պետության թիվ մեկ սպառնալիքը գտնում է Կառավարության համար մեկ շենքում»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս