Միջանցքի թեման ևս կար. Պեսկովը՝ Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի հանդիպումների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեմ առ դեմ կարծիքներ է փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Ընդ որում, նախագահը, հավանաբար, կես ժամ նստել է, այդ պատճառով այնտեղ, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել», – ասել է նա:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք քննարկվել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման, նա պատասխանել է, որ այն ևս շոշափվել է:

Ավելի վաղ Պուտինը հանդիպել էր Ալիևի, իսկ հետո Փաշինյանի հետ։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կարող է ռեկորդային ցուցանիշի հասնել: Նա նաև նշել է, որ կողմերը պետք է մեծացնեն որոշ բաց թողնված կետեր՝ կապված կրթության ոլորտում համագործակցության հետ:

Տեսանյութեր

Լրահոս