![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայում դադարեցվել է խոշոր ՋԷԿ-երից մեկի գործունեությունը
![](https://168.am/wp-content/uploads/2024/10/Turkia-JEK.jpg)
Թուրքական «Çelikler Holding»-ին պատկանող «Աֆշին-Էլբիստան մոխրագույն ածխի» թափման հատվածում ի հայտ եկած փլուզման հետևանքով ամենաքիչը 6 ամսով դադարեցվել է թուրքական խոշորագույն էներգետիկ «EÜAŞ» ընկերության Աֆշին-Էլբիստան «B» ՋԷԿ-ի աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Քահրամանմարաշ նահանգի Աֆշին շրջանում գրանցված փլուզումը եղել է 15 օր առաջ:
Հատկանշական է, որ «EÜAŞ» ընկերության վերոնշյալ հատվածում գտնվող ՋԷԿ-ը կարողացել էր 2023-ի փետրվարի 7-ի երկրաշարժից հետո արագ վերսկսել աշխատանքները և արդյունավետությամբ զարկ տալ էներգիայի ստացմանը:
Թուրքական մեդիայում նշվում է, որ էներգիայի ստացման գործընթացի նման դադարը միլիարդավոր լիրաներ (թուրքական ազգային արժույթ) է արժենալու: