Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հեռախոսազրույց է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։

Էրդողանը գոհունակություն է հայտնել առ այն, որ երկկողմ հարաբերություններն ամրապնդվում են և զարգանում։

Նա նշել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվելու է, այդ թվում՝ շարունակելու են նաև առաջիկայում տարբեր առիթներով մանրամասն քննարկել թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում առկա խնդիրները։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը շնորհավորել է Պուտինի ծննդյան օրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031