Բաժիններ՝

Փարիզում թալանել են «Ռոլան Գարոսի» համալիրը

Փարիզում թալանել են «Ռոլան Գարոս» թենիսի համալիրը, հաղորդում է AFP-ն։

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի գիշերը, սակայն դրա մասին հայտնի է դարձել օրեր անց։ Հանցագործները ներխուժել են համալիրի տարածք ու թալանել մի քանի աշխատասենյակ։ Նրանք գողացել են 11 հազար եվրո գումար ու 20 հազար եվրոյի թանկարժեք իրեր։

Հիշեցնենք, որ «Ռոլան Գարոսի» կորտերում անցկացվում է «Մեծ սաղավարտի» տարվա չորս մրցաշարերից մեկը՝ Ֆրանսիայի բաց առաջնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս