Բայրամովը Բերբոքին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Անալենա Բերբոքի հետ։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել են դիվանագիտական ​​գերատեսչությունից:

Տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը։

Բայրամովը Բերբոքին ներկայացրել է նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30