Գրիգոր Մինասյանի օրերը հաշված են, նա կհեռացվի պաշտոնից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցությունում երեկվանից ստորագրահավաք են սկսել՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկության հարցով Նիկոլ Փաշինյանին դիմելու համար։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի օրերը կարծես հաշված են։ Կուսակցության կանոնադրության համաձայն՝ ցանկացած պաշտոնյայի պաշտոնանկության հարցը քննարկման առարկա կարող է դառնալ, եթե 1/3-ը դիմում է ՔՊ ղեկավարին։ Այսինքն՝ 24 ստորագրություն հավաքելու դեպքում նախարարին հեռացնելու հարցը կքննարկվի, բայց վերջին խոսքը կլինի Փաշինյանինը, նա կորոշի՝ ինչ ընթացք տալ կուսակիցների դիմումին:

Մեր տեղեկություններով` երեկ շուրջ մեկ տասնյակ ՔՊ-ական էր արդեն ստորագրել են դիմումը։

ՔՊ-ում վստահ են, որ անհրաժեշտ թիվը կհավաքվի, քանի որ Մինասյանի նշանակմանը ՔՊ-ում դեմ էին հենց առաջին օրվանից, իշխանական որոշ պատգամավորներ անգամ հրապարակային դժգոհություն հայտնեցին այդ օրերին»։

Տեսանյութեր

Լրահոս