ՌԴ-ն ԵԱՏՄ այլ երկրների հետ քննարկում է ռուսական ԱՊՊԱ պայմանագրի շրջանակի ընդլայնումը

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս երկրների հետ քննարկում է ռուսաստանյան Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ОСАГО) գործողության ընդլայնումը, հայտնել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Իվան Չեբեսկովը:

Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության օրինագիծը, որը թույլ է տալիս հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի ավտոապահովագրության գործողության շրջանակը տարածել Բելառուսի տարածքի վրա։

«Մենք ԵԱՏՄ շրջանակներում այլ երկրների հետ ևս նմանատիպ բանակցություններ ենք վարում և հույս ունենք, որ կկարողանանք նման պայմանավորվածությունների հասնել մեր մյուս գործընկերների հետ։ Առաջինը մեր ամենամոտ եղբայրն է` Բելառուսի Հանրապետությունը։ Հուսով եմ` առաջարկներով էլ հանդես կգանք»,-ասել է Չեբեսկովը Պետդումայում։

ԵԱՏՄ-ն միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Դրա մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

Տեսանյութեր

Լրահոս