Բաժիններ՝

Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են Ստամբուլ-Բեյրութ թռիչքները

«Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը և թուրքական բյուջետային «Pegasus» ավիաընկերությունը չեղարկել են Ստամբուլ-Բեյրութ թռիչքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ դրանք չեղարկվել են Իսրայելի կողմից Լիբանանի ուղղությամբ իրականացված հարձակումների պատճառով։ Նպատակն այն է, որ խուսափեն ուղևորափոխադրումներին սպառնացող հնարավոր վատ հետևանքներից։

Նշենք, որ իսրայելական բանակը սեպտեմբերի 23-ից օդային հարձակումներ է իրականացնում Լիբանանի վրա: Զոհերի թիվը հասել է 492-ի, իսկ վիրավորներինը՝ 1645-ի: Մահացածների թվում կա 35 երեխա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30