«ՔՊ-ն եւ իր միջազգային պարտնյորները գուժում են, որ մենք պետք է պատրաստվենք մի քանի սառը ձմեռների, իսկ գուցե նաև՝ սովի»

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՔՊ-ն եւ իր միջազգային պարտնյորները գուժում են, որ մենք պետք է պատրաստվենք մի քանի սառը ձմեռների, իսկ գուցե նաև՝ սովի։

Իսկ ինչու պետք է նման արհավիրքների պատրաստվենք եւ հանուն ինչի։

Պատասխանը պարզ է, Ռուսաստանի ազդեցությունից վերջնականապես ազատվելու համար, պատք է հրաժարվենք ռուսական գազից, դա են մեզ ակնարկում։

Հանուն ինչի, հանուն նրա, որ բացվի առաջին հերթին ռազմական նշանակություն ունեցող «Զանգեզուրի միջանցքը»։ Պատահական չի նաեւ, որ Ռուսաստանից ակնարկում են, որ միայն գազով չեք պրծնի, հացահատիկի 90%-ն էլ եք արտահանում, եւ ոչ միայն։

Ինչ վերաբերվում է գազին, ապա չի բացառվում նաեւ գերմանական սցենարը, երբ գազամուղը պայթեցվում է, եւ կայացած փաստի առջեւ ենք հայտնվում։

Վերադառնանք ցրտին, մթին ու սովին։ Եթե 90-ական թվականներին մենք գիտեինք, թե հանուն ինչի ենք գնում զրկանքների եւ բնակչության մեծ մասը դիմացավ այդ փորձությանն, իսկ հարյուր հազարավորները արտագաղթեցին, ապա հիմա հասկանալի չէ, թե հանուն ինչի ենք այդ ամենի կրկնությանը պատրաստվում։

Կամ գիտենք’ հանուն Թյուրքական Աշխարհի։ Այս անգամ դժվար թե շատ մարդ մնա Հայաստանում։

Իրականում ՔՊ-ն է մեր հիմնական մարտահրավերը, այլ ոչ թե Թուրքիան եւ Ադրբեջանը»։

Տեսանյութեր

Լրահոս