![](/banners/BeFunky-design.jpg)
Գազայում պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 41,4 հազարը
![](https://168.am/wp-content/uploads/2024/08/Gaza.png)
Վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական զորքերի հարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 40 պաղեստինցի, վիրավորվել՝ 58-ը։
Այս մասին հայտնել է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ մի քանի տուժածներ դեռևս գտնվում են փլատակների տակ և ճանապարհներին, իսկ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը չեն կարողանում հասնել նրանց:
Հաղորդագրության համաձայն՝ նախորդ տարվա հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 41 հազար 431-ի, իսկ վիրավորներինը՝ 95 հազար 818-ի։