Բայրամովը մեկնել է Նյու Յորք

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։

Այցի շրջանակում Բայրամովը ելույթ կունենա Գլխավոր վեհաժողովում, կմասնակցի մի շարք այլ միջազգային միջոցառումների: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ օտարերկրյա պետությունների պաշտոնական ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին:

Տեսանյութեր

Լրահոս