Բաժիններ՝

Կաթոլիկ եկեղեցու կարդինալ Գրիգորիո Աղաջանյանի մարմինը չի քայքայվել տասնամյակներ անց

Կաթոլիկ եկեղեցու հետևորդները սոցիալական ցանցերում քննարկում են ուշագրավ նորություն։

Այս շաբաթ Հռոմում բացեցին կարդինալ Գրեգորիո Պիետրո XV Աղաջանյանի աճյունը։

Այն քայքայված չէր և, կարծես, ավելի երիտասարդացած լիներ։

2024 թվականի սեպտեմբերի 12-ին նրա անխաթար մնացորդները հարգանքով տեղափոխվեցին Հռոմից Բեյրութ՝ նշանավորելով կարևոր իրադարձություն եկեղեցու պատմության մեջ։ Զարմանալին այն է, որ 76-ամյա կարդինալի մարմինը երիտասարդ տեսք ունի՝ հիշեցնելով 30 տարեկան կամ նույնիսկ ավելի երիտասարդ մարդու մարմին՝ հակառակ ժամանակի և քայքայման բնական ընթացքին։

Կաթոլիկ եկեղեցու հետևորդները X-ում գրում են, որ նման բան լինում է եկեղեցու այն նվիրյալների հետ, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրել են եկեղեցուն։

«Կարծես մենք նոր սուրբ ունենք», – գրում են նրանք։

Գրեգորիո Պիետրո XV Աղաջանյանը եղել է Հռոմի կաթոլիկ կարդինալ և Հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք 1937-1962 թվականներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս