Բաժիններ՝

Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության հաղթողները

«Սյոգուն» պատմական հեռուստասերիալը, որի գործողությունները տեղի են ունենում կայսերական Ճապոնիայում, ճանաչվել է լավագույն դրամա «Էմմի» ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխության ժամանակ, իսկ «Հնարքներ» հեռուստասերիալը ճանաչվել է լավագույն կատակերգություն։ Reuters գործակալությունը հաղորդում է, որ «Սյոգուն»-ը հաղթող է ճանաչվել 19 անվանակարգում, ինչը ռեկորդային է դրամայի մեկ սեզոնի համար։

«Սյուգուն»-ի հաղթանակների շնորհիվ FX հեռուստաալիքի սեփականատեր Walt Disney ընկերությունն այս տարի շահել է 60 «Էմմի»։

Netflix-ի «Փոքրիկ եղջերու» սերիալը, որը պատմում է հաճախորդի կողմից հետապնդվող բարմենի մասին, ճանաչվել է լավագույն մինի սերիալ։ 70-ամյա երգիծաբանի և երիտասարդ գրողի մասին պատմող «Հնարքներ» սերիալը ճանաչվել է լավագույն կատակերգություն՝ հիասթափեցնելով նախորդ հաղթող ճանաչված «Արջը» սերիալը ստեղծողներին։ Իսկ «Արջը» սերիալը շահել է 11 մրցանակ։

Հաղթողներին ընտրել են Հոլիվուդի հեռուստատեսային ակադեմիայի գրեթե 22 000 անդամներ, այդ թվում՝ ռեժիսորներ, պրոդյուսերներ, դերասաններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս