Բաժիններ՝

Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել՝ Վրաստանը եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։

Այս մասին նախագահը հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում:

«Ես պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար», – ասել է նա:

Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է քաղաքական ուղղությունը եվրաինտեգրումից Ռուսաստանի հետ մերձեցման փոխելու մեջ:

«Այսօրվա վրացական կառավարությունը Մոսկվայի հետ մերձենալու շատ հստակ ընտրություն ունի: Այս կառավարությունը հրաժարվել է իր արևմտամետ դիրքորոշումից՝ հօգուտ Մոսկվայի հետ հարաբերությունների», – նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս