Բաժիններ՝

«Հրազդան» ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

«Հրազդան» ՋԷԿ–ի չգործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):
Կատարվածի հանգամանքները և պատճառները պարզվում են:

Հիշեցնենք` «Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում այսօր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` տուժել։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, 4–ինը` միջին ծանրության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս