Բաժիններ՝

«Հրազդան» ՋԷԿ-ում տեղի ունեցած պաթյունից վիրավորված անձանցից մեկը մահացել է

«Հրազդան» ՋԷԿ–ին պատկանող ձուլարանում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 5-ը` տուժել։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 16։49-ին ահազանգ է ստացել, որ «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալով` վեց տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ Է. Հ-ն (ծնված 1978թ. ) մահացել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս