Գերմանիան խստացնում է սահմանային հսկողությունը
Գերմանիան սեպտեմբերի 16-ից խստացնում է սահմանային հսկողությունը. այս մասին հաղորդում է երկրի Ներքին գործերի նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիայի, Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների, Բելգիայի և Դանիայի հետ ցամաքային սահմաններին շարժական և ստացիոնար ոստիկանական անցակետեր են տեղադրվելու։
Գերատեսչության պնդմամբ, այստեղ ծառայող իրավապահներին բավական լայն լիազորություններ են վերապահված լինելու։ Նրանք, մասնավորաբար, երրորդ երկրի քաղաքացիներին կարող են արգելել մուտք գործել Գերմանիա։
Լեհաստանի, Ավստրիայի, Չեխիայի և Շվեյցարիայի հետ սահմաններին ոստիկանական հսկողությունն արդեն իսկ գործում է։ Գերմանական իշխանությունների պնդմամբ, սահմանային հսկողության խստացումը կկանխի իսլամիստ ծայրահեղականների մուտքը երկիր։