Հայաստանը հրավիրել է բոլոր գործընկերներին. ինչո՞ւ ՌԴ-ից բարձրաստիճան հյուրեր չկան

Հայաստանը հրավեր է ուղարկել բոլոր գործընկերներին՝ մասնակցելու «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու համաժողովին Ռուսաստանից բարձրաստիճան հյուրեր չկան։
«Ճիշտ կլինի, որ դուք այդ հարցն ուղղեք ռուսական կողմին։ Մենք հրավերներ ուղարկել ենք մեր բոլոր գործընկերներին։ Ոչ մեկից մերժում չենք ստացել»,- ասել է նա։

Կարապետյանը հավելել է, որ հրավեր է ուղարկվել նաև թուրքական կողմին։

Նրա խոսքով՝ երևանյան հարթակում շոշափվում են հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին: Նա հավելել է, որ Հայաստանի առաջարկած «խաղաղության խաչմերուկ» նախագիծը հավակնոտ հայտ է տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և Արևելքի ու Արևմուտքի միջև կապի հաստատման համար:

Երևանում մեկնարկել է Yerevan Dialogue միջազգային համաժողովը ՝ նոր հարթակ, որը միավորում է քաղաքական գործիչներին, գիտնականներին, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու և լուծումներ գտնելու մեր ժամանակների կարևորագույն խնդիրների ՝ կլիմայի փոփոխությունից և հակամարտություններից մինչև տեխնոլոգիաներ և Առողջապահություն: Դրան մասնակցում են տարբեր երկրների բարձրաստիճան առաջնորդներ։

Տեսանյութեր

Լրահոս