Բաժիններ՝

Վիետնամում «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 82-ի

Այս տարի Ասիային պատուհասած ամենահզոր՝ «Յագի» թայֆունը շարունակում է ավերածություններ անել Վիետնամում։ Թայֆունի առաջացրած հեղեղումները և սողանքներն առնվազն 82 զոհի պատճառ են դարձել, 64 մարդ անհետ կորած է, 752 մարդ վիրավոր է։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Աղետների կառավարման վարչությունը հայտնել է, որ առաջիկա օրերին ևս Վիետնամի հյուսիսում, այդ թվում՝ մայրաքաղաք Հանոյում, սպասվում են հեղեղումներ։ Երկրի մի քանի գետերում ջրի մակարդակը բարձրացել է վտանգավոր մակարդակի, գյուղերն ու բնակավայրերը հեղեղվել են։Սեպտեմբերի 9-ին փլուզվել է Ռեդ գետի վրա 30 տարի առաջ կառուցված կամուրջը, որի հետևանքով ութ մարդ դեռ անհետ կորած է։

Աղետի հետևանքները վերացնելու և տարհանման աշխատանքներին օգնելու համար Բակզիանգի նահանգ է ուղարկվել ավելի քան 4600 զինվորական։ Նահանգում թայֆունի վնասն արդեն գնահատվում է մոտ 12,1 միլիոն ԱՄՆ դոլար։

«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել օգոստոսի 7-ին։ Մինչ այդ թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս