Վիրտուալ մզկիթների ավելացման քաղաքականությունն օկուպացված Արցախում

Արբանյակային քարտեզների դիտարկումը թույլ է տալիս ասել, որ ադրբեջանական կողմը սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը:

Մասնավորապես՝ Google Earth ծառայության միջոցով Հադրութի շրջանի գյուղերի դիտարկման ժամանակ նկատելի դարձավ, որ մզկիթների առկայության մասին տարբերանշան են ավելացվել Թաղասեռ (G2C6+MFP Ağqala Məscidi, Taghaser), Վարդաշատ (GXCX+VW Edişə Məscidi, Edisha), Կամրակուճ (G2RF+CM Girmizigaya Mosque, Girmizigaya), Սարինշեն (GX7J+RHX Həzrəti Əbu-Bəkr Məscidi, Shahyeri), Ծամձոր (FXX8+MM Dərəkənd Məscidi, Dərəkənd Ծամձոր), Տող (HXP7+WR Tuğ Kənd Məscidi, Tugh Տող) բնակավայրերում։

Ընդ որում, այս գյուղերում մզկիթների առկայության տարբերանշանները տեղադրված են կարծես կամայականորեն, քանի որ պատկերները խոշորացնելու պարագայում կարելի է տեսնել, որ դրանք տեղադրված են ուղղակի գյուղական տների, բակերի վրա:

Արբանյակային լուսանկարների դիտարկման ժամանակ պարզ դարձավ, որ մզկիթի գոյության մասին տեղանշան է տեղադրվել նաև Ասկերան քաղաքում (WRVG+FQ Əsgəran Məscidi, Asgaran): Ըստ քարտեզի՝ այն գտնվում է քաղաքի գերեզմանատան մոտ։

Կարող ենք փաստել, որ ադրբեջանական կողմը շարունակում է Արցախի իսլամացման քաղաքականությունը նաև և վիրտուալ տիրույթում. մզկիթների նշաններն արհեստականորեն տեղադրվում են արբանյակային պատկերներ ցուցադրող և հանրության լայն շրջանակների համար հասանելի կայքերում: Ուշագրավ է, որ որպես թիրախ ընտրվել է Հադրութի շրջանը, որի գյուղերի մեծագույն մասը եղել է հայկական, ունեցել է հայ բնակչություն և նրանցում իսլամական աղոթատներ երբեք չեն եղել:

Նկատելի է, որ մզկիթներով օժտել են Հադրութ քաղաքին առավել մոտ գտնվող գյուղերը:

Վերոնշյալ գյուղերը 2020 թվականի օկուպացիայից հետո բնակչություն չունեն, այնտեղ շինարարական աշխատանքներ չեն տարվում, առավել ևս՝ մզկիթների կառուցման աշխատանքներ (Արցախի իսլամացման քաղաքականության մասին ավելի մանրամասն տես՝

Տեսանյութեր

Լրահոս