Բաժիններ՝

Հնդկաստանը և ԱՄՆ-ն զորավարժություններ են սկսել Պակիստանի հետ սահմանին

Հնդկաստանի և ԱՄՆ-ի զինծառայողները երկշաբաթյա համատեղ զորավարժություններ են սկսել Հնդկաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաջաստանի նահանգում, որը սահմանակից է Պակիստանին: Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

«Yudh Abhyas» 20-րդ համատեղ զորավարժություններն սկսվել են Ռաջաստանի Մահաջանի զորավարժարանում: Վարժանքները պլանավորված են սեպտեմբերի 9-ից մինչև 22-ն ընկած ժամանակաշրջանում»։ Զորավարժություններին կմասնակցի յուրաքանչյուր կողմից շուրջ 600 զինծառայող։

«Համատեղ զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկու կողմերի համատեղ ռազմական ներուժը՝ ահաբեկչության դեմ պայքարի գործողություններ անցկացնելու համար», – պարբերականին հայտնել է Հնդկաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Հնդկաստանը և ԱՄՆ-ն պլանավորում են երկու շաբաթվա ընթացքում կատարելագործել համատեղ հակազդումն ահաբեկչական գործողություններին, գործողությունների պլանավորումը և համակցված գործողությունները՝ նմանակելով իրական հակաահաբեկչական առաքելություններին:

Հնդկաստանի և ԱՄՆ-ի համատեղ «Yudh Abhyas» զորավարժություններն անցկացվում են կանոնավոր կերպով և հերթափոխով՝ երկու երկրների տարածքում։ Նախորդն անցկացվել է 2023 թ. սեպտեմբերին Ալյասկայում, իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2022 թ. նոյեմբերին՝ Հնդկաստանի Ուտարաքհանդի նահանգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30