Աստանան կշարունակի հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար. Տոկաև
Ղազախստանը պատրաստ է շարունակել հարթակ տրամադրել Երևանի և Բաքվի բանակցությունների համար։ Այս մասին ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Պետության ղեկավարը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս շարունակել տրամադրել Ալմաթիի հարթակը խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների համար»,- հայտնել են Տոկաևի մամուլի ծառայությունում։



