Բաժիններ՝

«Հաղթանակ» զբոսայգում խուլիգանություն կատարած երիտասարդները ձերբակալվել են

Երևանի պարեկները սեպտեմբերի 5-ին, ժամը 23.25-ին, «Հաղթանակ» զբոսայգում խուլիգանություն կատարելու անմիջական կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 20 և 26 տարեկան երկու երիտասարդների:

Բալահովիտ գյուղի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ երիտասարդները «Նիվա» և «ՎԱԶ-2170» մակնիշի մեքենաներով, բարձր երաժշտություն միացրած, դրիֆտ են կատարել՝ խաթարելով հասարակական կարգն ու անդորրը:

Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30