Ասում եմ 5 րոպե ընդմիջեք… Ձեր ձայնագրությունների ներքո չենք ուզում քննարկել. Հրայր Թովմասյան
«Ես ուզում եմ հասկանալ՝ իմ պաշտպանությունը ո՞նց է իրականացվում: Ես պնդում եմ՝ հանրային պաշտպանի մասնակցությունը դատաքննությանը պարտադիր չէ. պարտադիր է պաշտպանի ներկայությունը: Ես ունեմ երկու պաշտպան, իմ պաշտպաններով իրականացնում եմ իմ պաշտպանությունը»,- դատական նիստի ժամանակ ասաց ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը:
«Ինչի՞ համար եք այդ ամբողջն անում, վախենում եք, որ նիստին իմ երկու պաշտպանները չեն գալո՞ւ»,- դատարանին դիմեց Թովմասյանը:
Դատավորը որոշեց Թովմասյանի նկատմամբ կիրառել դատավարական սանկցիա՝ նկատողության ձևով, քանի որ Հրայր Թովմասյանը կիրառեց «վախենալ» եզրույթը. «Դատարանը թույլ չի տալիս շարունակել ձեր հայտարարությունը, ընդմիջում չի հայտարարվում, նստեք»:
Հրայր Թովմասյանը նկատեց՝ պետք է նստի և լսի իր վերաբերյալ հանրային պաշտպանի խոսքը, որին ծանոթ չէ՞:
«Այսպիսի բան համաշխարհային պատմության մեջ կա՞: Եկել է մարդ՝ ինձ պաշտպանի, ես չգիտեմ՝ ինչու է եկել, ես ունեմ իմ պաշտպաններին, ես իմ մարտավարությունը կազմել եմ: Ես չգիտեմ՝ ինչ է ասելու: 4.5 տարի է՝ ինձ ասում եք՝ նստեք, շարունակենք, 4.5 տարի է՝ ես նստում եմ, ու շարունակում ենք: Հիմա ի՞նչը շարունակենք, ասեք: Անկեղծ չգիտեմ, կարող է շատ լավ բաներ է ասում և ինձ պետք է, որ այդ ամբողջը լինի՝ անկախ ամեն ինչից…»,- ասաց նա՝ հարցնելով, թե ինչն է խանգարում 5 րոպե ընդմիջում հայտարարել:
«Ձեր ձայնագրությունների ներքո չենք ուզում քննարկել իմ պաշտպանի հետ»,- ասաց Թովմասյանը:
Դատավորը համաձայնեց, ու մի քանի րոպեով դուրս եկան նիստերի դահլիճից՝ պաշտպանների հետ քննարկում անցկացնելու նպատակով:
Մանրամասները՝ տեսանյութում



