Չինաստանը կմասնակցի ՌԴ ԶՈւ-ի «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժություններին
Ռուսաստանի ռազմածովային նավատորմն ու Չինաստանի ժողովրդա–ազատագրական բանակի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսում կանցկացնեն հինգերորդ համատեղ պարեկությունը։ Չինաստանը կմասնակցի նաև Ռուսաստանում անցկացվող «Օվկիանոս-2024» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՉԺՀ-ի պաշտպանության նախարարությանը։
«ՌԴ ռազմածովային նավատորմն ու Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի ռազմածովային ուժերը Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում կանցկացնեն թվով հինգերորդ համատեղ պարեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ «Չինաստանը կմասնակցի նաև ՌԴ ԶՈւ «Օվկիանոս-2024» ռազմավարական զորավարժություններին»։
Զորավարժությունների և պարեկության հստակ օրերը ՉԺՀ-ի պաշպանության նախարարությունը չի հայտնում։



