Բաժիններ՝

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել

Հնդկաստանի հարավային Տելանգանա նահանգում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել:

Այս մասին հայտնում է Business Standard-ը՝ վկայակոչելով նահանգի գլխավոր քարտուղար Շանտի Կումարիին։

Նրա տեղեկատվությամբ՝ վերջին հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով 29 մարդ է զոհվել նահանգում, որի 33 շրջաններից 29-ը հայտարարվել են ջրհեղեղից տուժած:

Նահանգային իշխանության  նախնական գնահատականներով՝ անձրևների և ջրհեղեղների հետևանքով վնասը գնահատվել է 5 միլիարդ 438 միլիոն ռուփի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս