Արմավիրում վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է. ի՞նչ վիճակում է նա
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորում ստացած ոստիկանը վիրահատվել է։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ սեպտեմբերի 7-ին Նալբանդյան համայնքում օպերատիվ տեղեկությունը ստուգելու ժամանակ գյուղի բնակիչը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ։ Նրանցից մեկը` ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը մահացել է, մյուսը` վիրավորվել։
«Ծառայողը վիրահատվել է, գտնվում է բժիշկների հսկողության տակ, կյանքին վտանգ չի սպառնում»,– նշեց Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ ոստիկանի վիճակը կայուն է, բայց դեռ պետք է ապաքինման շրջան անցնի:
Նշենք, որ վիրավորում ստացած ծառայողը համայնքային ոստիկանության տեսուչ, ոստիկանության լեյտենանտ Արթուր Այվազյանն է։