Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբերջանի Գյանջա (Գանձակ-Խմբ.) քաղաքում, հայտնում է Ադրբեջանի ԳԱԱ-ի հանրապետական սեյսմոլոգիական ծառայության կենտրոնը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են առավոտյան ժամը 10:25-ին Թովուզ կայանից 29 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժը, որը տևել է մի քանի վայրկյան, զգացվել է էպիկենտրոնային գոտում և հարակից շրջաններում՝ մինչև 3 բալ ուժգնությամբ