Ալեքսանդր Պետրակովը մեկ խնդիր ունի Ազգերի լիգայի նոր մրցափուլում` հաղթել
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հավաքականի առաջ դրված խնդիրն մեկն է համարում` Ազգերի լիգայում գրավել առաջին տեղը:
«Այս պահի դրությամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը չունի կենտրոնական հարձակվող: Ինչպե՞ս կլուծենք այդ խնդիրը: Կտեսնեք առաջիկա խաղում: Խնդիրներ կան, բայց կարող ենք դուրս գալ այդ իրավիճակից»,- լրագրողների հետ նախախաղային ասուլիսի ժամանակ ասաց Պետրակովը:
Գլխավոր մարզչի խոսքով` ազգային թիմը դրական է տրամադրված մրցափուլից առաջ:
«Հանդիպում ունեցել ենք ՀՖՖ նախագահի հետ, որի ընթացքում նա խոսել է Ազգերի լիգայի ձևաչափից, որը նախատեսված է աշխարհի առաջնության ընտրական փուլի համար: Մեր առաջ դրված է մեկ խնդիր` հաղթել: Իմ խնդիրն էլ, որպես մարզչի նույն է: Այն նաև մեր երազանքն է»,-ասաց մարզիչը:
Պետրակովը վերհիշել է նախորդ մրցափուլի Լատվիայի դեմ խաղին նախորդող շրջանում ֆուտբոլիստների` մրցակցին թերագնահատելը` առանձնացնելով. «Լիահույս եմ, որ նման խնդիրներ չենք ունենա այս անգամ»:
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Լատվիա հանդիպումը։