Կառավարությունը հաստատում է՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին, ԱՊՀ-ի մասով որոշում դեռ չկա

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց՝ Փաշինյանը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։

Գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։

Դեռ օրեր առաջ ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել էր, որ Հայաստանը մասնակցելու է գագաթնաժողովին, սակայն չէր հստակեցրել, թե ինչ մակարդակով է հայկական կողմը մասնակցելու։

Կմասնակցի՞ արդյոք Փաշինյանը նաև ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ այս մասով դեռ որոշում չկա։

Մնացական Սաֆարյանը հայտնել էր նաև, որ Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, թե ինչ ձևաչափով է լինելու մասնակցությունը՝ փոխնախարարը չէր հստակեցրել։

Տեսանյութեր

Լրահոս