Երեխաների մոտ ականջի բորբոքային հիվանդությունների շարքում առավել հաճախ հանդիպում են միջին ականջի սուր բորբոքումները
Երեխաների մոտ ականջի բորբոքային հիվանդությունների շարքում առավել հաճախ հանդիպում են միջին ականջի սուր բորբոքումները, որոնք կարող են լինել սուր շնչառական վիրուսների հետևանք, մասնավորապես` ադենոիդների բորբոքման դեպքում։
Ի՞նչ կարող է լինել, եթե ժամանակին չդիմել բժշկի և զբաղվել ինքնաբուժությամբ․
Կարող է առաջանալ միջին ականջի քրոնիկ բորբոքում:
Ներքին ականջի (լսողական նյարդի) անդառնալի վնասում:
Բուժումը պարտադիր բժշկի ցուցումով է կատարվում։ Այն պահանջում է համակարգային ու տեղային, հակաբակտերիալ ու հակաբորբոքային թերապիա։