Բաժիններ՝

Բագրատ Սրբազանը գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Կիրանց ու շնորհավորել գյուղի երեխաներին

Բագրատ Սրբազանը գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Կիրանց ու շնորհավորել գյուղի երեխաներին։

Նա երեխաների հետ այցելել է եկեղեցի, աղոթք արել եւ մաղթանք հղել.
«Դուք մեր սիրո ու աղոթքների մեջ եք, մենք մշտապես ձեզ հետ ենք լինելու, որովհետև դուք գտնվում եք մեր պետության առաջնագծում։Մաղթանքս է, որ ձեր աղոթքով, ձեր սիրով, ձեր կամքով, ձեր լուսավոր ներկայությամբ մենք կարողանանք մեր երկիրն ազատագրել։ Աստված զորացնի ձեզ, ու դուք մեծանաք արժանապատիվ, պատվով, Աստված սիրող մարդիկ»,-ասել է Սրբազանը։

Բագրատ Սրբազանի շնորհավորանքներից ու բարեմաղթանքներից հետո կիրանցի երեխաները գիտելիքի օրվա կապակցությամբ «Սրբազան պայքար»-ի կողմից նվեր ստացան դպրոցական պայուսակներ և գրենական պիտույք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս