Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա՝ հրադադարի շուրջ բանակցությունները շարունակելու
Իսրայելի պատվիրակությունը մեկնել է Դոհա, որպեսզի շարունակի Գազայի հատվածում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցությունները։
Այս մասին հաղորդում է JNS պարբերականը՝ վկայակոչելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարությունը։
Պատվիրակությունը, որի կազմի մեջ են մտնում Իսրայելի պաշտպանության բանակի, Մոսադի և Իսրայելի անվտանգության գործակալության պաշտոնյաները, Կահիրեում բանակցություններից վերադարձել է օգոստոսի 27-ին։Կահիրեում բարձր մակարդակով բանակցություններն ավարտվել էին օգոստոսի 25-ին՝ առանց շոշափելի արդյունքների։