Բաժիններ՝

Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են առավելագույնի՝ վատ բերքի պատճառով

Նարնջի հյութի համաշխարհային գները հասել են պատմական առավելագույնին՝ վատ բերքի և հիմնական արտադրող երկրներում բույսերի հիվանդությունների տարածման պատճառով: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է Ռուսաստանի «Ագրոէքսպորտ» դաշնային կենտրոնը:

Նյու Յորքի Միջմայրցամաքային բորսայում նարնջի հյութի սառեցված խտանյութը թանկացել է մինչև 5,04 դոլար մեկ ֆունտի դիմաց՝ պատմության մեջ առաջին անգամ գերազանցելով 5 դոլարի շեմը։ Այսպիսով, վերջին չորս շաբաթվա ընթացքում նարնջի հյութի գներն աճել են 16,13 %-ով, իսկ 12 ամսվա ընթացքում՝ 57,66 %-ով։

Գներն աճում են Բրազիլիայում նարնջի վատ բերքի ֆոնին. այս երկրին է բաժին ընկնում հյութի համաշխարհային արտադրության ավելի քան 70 %-ը:

«ԱՄՆ Գյուղատնտեսության նախարարության կողմից հրապարակված ցիտրուսային պտուղների համաշխարհային շուկայի հուլիսյան տեսության համաձայն՝ 2023-24 շուկայավարման տարում ըմպելիքի համաշխարհային արտադրությունը կնվազի 3 տոկոսով՝ հասնելով մինչև 1,5 միլիոն տոննայի, ինչը կլինի նվազագույնը 2019-20-ից ի վեր», – նշված է «Ագրոէքսպորտ»-ի հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս